ՌԱՀՀԿ թվային նոր տեղեկատվական բազան հասանելի կլինի 2011-ի փետրվարի 1-ից12 հունվարի 2011 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 12-ին Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) հայտարարեց «ՌԱՀՀԿ հետազոտության ռեսուրսի ծրագրի» մեկնարկի մասին: Այս ծրագրի նպատակն է աջակցություն ցուցաբերել գիտնականներին, մասնագետներին և ուսանողներին` նրանց հնարավորություն ընձեռելով օգտվելու Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին, Թուրքիային և ընդհանուր Հարավկովկասյան տարածաշրջանին վերաբերող կարևոր փաստաթղթերով և նյութերով հագեցած նորաստեղծ թվային տեղեկատվական բազայից: ՌԱՀՀԿ թվային նոր տեղեկատվական բազան, որը պատրաստ կլինի սույն թվականի փետրվարի 1-ից հետո, բաղկացած է լինելու կարևոր զեկույցներ, փաստաթղթեր և պատմական այլ նյութեր պարունակող թվային գրադարանից, որն առանձնացված, դասակարգված և հավաքագրված է օգտագործողի համար հեշտ որոնելի ու մատչելի ձևաչափով: «ՌԱՀՀԿ հետազոտության ռեսուրսի ծրագրի» թվային նոր տեղեկատվական բազան գիտնականների, մասնագետների և ուսանողների համար հասանելի կլինի անվճար` սույն թվականի փետրվարի 1-ից հետո, նախնական պայմանավորվածության համաձայն և ՌԱՀՀԿ անձնակազմի վերահսկողության ներքո: Թվային այս գրադարանը պարունակում է կարևորագույն փաստաթղթեր տարբեր աղբյուրներից` ներառյալ միջազգային կազմակերպությունները, ինչպիսիք են Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն, ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ը, ինչպես նաև մի շարք օտարերկրյա կառավարություններ: Տեղեկատվական այս բազայի մեծ մասը բաղկացած է ԱՄՆ կառավարության հանրային և գաղտնազերծված փաստաթղթերից` ներառյալ կոնգրեսական զեկույցներն ու լսումները, Պաշտպանության և Պետական դեպարտամենտների զեկույցները, ինչպես նաև Կենտրոնական հետախուզության գործակալության` Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին և Հարավային Կովկասին վերաբերող խորհրդային և հետխորհրդային ժամանակաշրջանի գաղտնազերծված նյութերը: Տեղեկատվական այս բազան նաև ունի առանձին մաս, որն ամբողջովին նվիրված է WikiLeaks-ի` մշտապես թարմացվող բոլոր համապատասխան փաստաթղթերի հավաքագրմանը և դասակարգմանը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» |