YouTube-ում բացվել է Հայաստանի կրթության նախարարության կրթական ալիքը

PanARMENIAN.Net - Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ, www.youtube.com տեսանյութերի տարածման միջազգային համակարգում գործարկվել է «Հայկական կրթական ալիքը» (http://www.youtube.com/armeduchannel): Ինչպես հայտնում է նախարարության մամլո ծառայությունը, այստեղ կտեղադրվեն կրթության և գիտության նախարարության և նրա ստորաբաժանումների գործունեությունը լուսաբանող՝ Էլեկտրոնային ԶԼՄ–ներում հրապարակված տեսանյութեր, ուսումնական հաստատություններում անցկացված միջոցառումների մասին պատմող տեսահոլովակներ, ուսումնական տեսանյութեր և դասընթացներ, որոնք կհարստացնեն Էլեկտրոնային կրթության բովանդակությունը:

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը կրթության ոլորտի կառավարման թափանցիկության ապահովման և հասարակության հետ արդյունավետ հաղորդակցման ու իրազեկման հարցերում կարևորում է տեղեկատվական նոր տեխնոլոգիաների կիրառությունը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---