Կահիրեում վերականգնվել է բջջային կապը

PanARMENIAN.Net - Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում վերականգնվել է բջջային կապը: Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», հղում անելով իսպանական EFE գործակալությանը, բոլոր երեք օպերատորները վերականգնել են աշխատանքը Կահիրեում տեղի ժամանակով 10:00-ին: Այնուամենայնիվ, ծանրաբեռնվածության պատճառով բջջայի կապը խափանումներով է աշխատում: Ինտերնետը դեռևս անհասանելի է:

Եգիպտոսում շարունակվում են բողոքի զանգվածային ցույցերը՝ նախագահ Մուբարաքի հրաժարականի պահանջով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---