Հայաստանում կենսաչափական անձնագրերի պատրաստման մրցույթի հաղթողներ են դարձել 2 ընկերություններ

Հայաստանում կենսաչափական անձնագրերի պատրաստման մրցույթի հաղթողներ են դարձել 2 ընկերություններ

PanARMENIAN.Net - Լեհական Polish Security Printing Works ընկերությունը և ֆրանսիական Oberthur կազմակերպությունը դարձել են Հայաստանում կենսաչափական անձնագրեր պատրաստելու մրցույթի հաղթող: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի Պետգնումների գործակալության հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Վասակ Թարփոշյանը: Նրա խոսքերով, ընկերություններն ընտրվել են երկու ձևաչափերով: Լեհական ընկերությունը նախագիծը գնահատել է 4 մլն 300 հազար եվրո, ընդ որում այդ գումարը պետք է վճարվի միանվագ: Միաժամանակ, ֆրանսիական Oberthur-ը կարծում է, որ նախագիծը կարժենա 22 մլն 500 հազար դոլար, որը կարող է վճարվել 5 տարվա ընթացքում: Լեհական Polish Security Printing Works-ի և ֆրնասիական Oberthur-ի նախագծերի քննարկումից հետո Հայաստանի կառավարությունը կկայացնի վերջնական որոշում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---