Orange-ն առաջարկում է սիրելիների հետ ընդմիշտ խոսել անվճար 1 փետրվարի 2011 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Սիրո և երիտասարդության գալիք տոների առթիվ Orange-ը ներկայացնում է հատուկ առաջարկներ`սիրելիների հետ ավելի հաճախ ու ավելի երկար զրուցելու համար: Ինչպես հայտնում է ընկերության մամլո ծառայությունը, Orange-ի Խոսենք և Ամեն ամիս ձայնային ծառայությունների ինչպես նոր, այնպես էլ ներկա բաժանորդները կարող են մինչև փետրվարի 19-ը ընտրել մեկ Orange համար և ընդմիշտ ամեն ամիս ստանալ 500 անվճար րոպե` նրա հետ խոսելու համար: Պարզապես անհրաժեշտ է սիրելիի համարը SMS-հաղորդագրությամբ ուղարկել 2010 կարճ համարին: Սիրելի համարն ակտիվ պահելու համար այս առաջարկից օգտվող բաժանորդները պետք է ամեն ամիս հաշիվը լիցքավորեն առնվազն 1000 դրամով: Այն բաժանորդները, ովքեր արդեն ունեն սիրելի համար, ցանկության դեպքում կարող են փոխել այն` նոր համարն ուղարկելով 2010 կարճ համարին: «Փետրվար ամիսը սիրո ու սիրահարների ամիսն է: Ինչպես Սուրբ Սարգսի, այնպես էլ Սուրբ Վալենտինի տոները սիրված են մեր հատկապես երիտասարդ բաժանորդների կողմից, ու մենք առանձնահատուկ ուրախությամբ ենք պատրաստել այս առաջարկը նրանց համար: Բացի անվճար զանգերից` մինչև փետրվարի 19-ը Orange Խոսենք և Ամեն ամիս ծառայությունների բոլոր բաժանորդները կարող են անսահմանափակ թվով անվճար MMS-ներ ուղարկել Orange-ի բոլոր բաժանորդներին` կիսվելով լավագույն պահերով ու զգացմունքներով, ինչպես նաև Orange Աշխարհ WAP պորտալից բեռնել հատուկ թեմատիկ բովանդակություն` նկարներ, անիմացիաներ, զանգեր, java հավելվածներ և այլն», ասաց Orange-ի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը: Իմ Orange մենյուն նույնպես հագեցվել է տոնական բովանդակությամբ` զանգեր, նկարներ և այլն, և հասանելի է Orange-ի ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդներին: Տոնական տրամադրությունը վերաբերում է նաև Orange Ինտերնետին: Մինչև փետրվարի 19-ը մեկ տարով բաժանորդագրվելով Orange Ինտերնետին ` բաժանորդներն առաջին ամսվա իրենց ինտերնետը կվայելեն անվճար և ինչպես միշտ` Ինտերնետ Հիմա մոդեմը ձեռք կբերեն ընդամենը մեկ դրամով: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |