VoIP ելքային միջազգային զանգերի արգելումը կօգնի պաշտպանելու կապի փրովայդերներին խարդախություններից

PanARMENIAN.Net - IP հեռախոսակապով (VoIP) ելքային միջազգային զանգերի արգելումը, որն ընդունվեց Հայաստանի Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի կողմից, կօգնի պաշտպանելու կապի փրովայդերներին խարդախություններից: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդեց «ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը: Նրա կարծիքով` այս որոշումը մի կողմից անվտանգություն կապահովի ինքնին փրովայդերների համար, որոնք տուժում են հաքերների գործողություններից և ստիպված են վճարել անօրինական միջազգային զանգերի համար: Մյուս կողմից կպաշտպանի «ԱրմենՏելին» անբարեխիղճ փրովայդերներից, որոնք կապի ալիքներ են վարձում օպերատորից: Այդպես, Անուշ Բեղլոյանի խոսքով, 2010 թվականի ընթացքում ՀԾԿՀ-ը 2 փրովայդերի է տուգանել զանգերի անօրինական տերմինացիայի համար: «Նրանք զանգեր էին կատարում` շրջանցելով «ԱրմենՏել» բիլլինգային համակարգը կամ էլ զանգերը գրանցվում էին որպես տեղական, իսկ իրականում միջազգային հեռախոսազանգեր էին կատարվում: դրանով նրանք վնաս էին հասցնում ընկերությանը»,- նշել է նա: Հունվարի 26-ին ՀԾԿՀ-ն որոշում ընդունեց, որի համաձայն հեռախոսակապի IP տեխնոլոգիայով (Ինտերնետի միջոցով) միջազգային զանգեր իրականացնող փրովայդերների համարներից անհնար կլինի ելքային զանգեր կատարել: Բացառություն կարող են կազմել այն ընկերությունները, որոնք Հանձնաժողովին կհամոզեն, որ այդ արգելքն ազդում է իրենց գործունեության վրա: ՀԾԿՀ-ն IP հեռախոսակապի ծառայությունների մատուցելու լիցենզիա է տրամադրել մոտ 60 հայկական փրովայդերների:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---