ՏՏ ձեռնարկությունների միությունը մշակել է նոր՝ 2011-13թ. ռազմավարությունը 9 փետրվարի 2011 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 18-20-ը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) նախատեսում է կազմակերպել «ՏՀՏ լիդերների արտագնա հանդիպում» ֆորում, որը նվիրված կլինի ԻՏՁՄ նոր երկարաժամկետ (2011-2013) ռազմավարական պլանի և գործողությունների քսանամսյա ծրագրի ընդունմանը: Ռազմավարական պլանում առաջնահերթություն է տրվելու հետևյալ հիմնական ուղղություններին` «Շահերի պաշտպանություն և պետության հետ համագործակցություն», «Կրթություն և աշխատուժի զարգացում», «ՏՀՏ/ԲՏ ոլորտի զարգացում և ՏՏ հասարակության ձևավորում», «ԻՏՁՄ զարգացում և ընդլայնում»: Նոր ռազմավարության մշակումը պայմանավորված է 2008-2010թթ. ռազմավարական պլանի ավարտմամբ, որի շրջանակներում իրականացվել են հետևյալ ծրագրերն ու միջոցառումները` «Գյումրի քաղաքում ՏՀՏ ոլորտի նոր սկսնակ բիզնեսի զարգացման աջակցման ծրագիր», «Հարկային օրենսդրության բարեփոխումներ` համակարգիչների դուրս գրման նպատակով», «Մաքսային օրենսդրությանբարեփոխումների ծրագիր», «Մաքսային և հարկային օրենսդրության բարեփոխումների` Պետություն-մասնավոր համագործակցություն համատեղ մարմնի ստեղծման միջոցով», Armtech, DigiTec ՏՀՏ/ԲՏ ցուցահանդես, ՏՀՏ լիդերների հանդիպում-ֆորում, DigiTec Business ֆորում, Հայաստանի ռոբոտների բաց առաջնության մրցույթներ: Այս անգամ ֆորումին մասնակցելու են միայն Միության անդամները, որոնց թիվը 2011թ. փետրվարի 1-ի դրությամբ հասել է 48-ի: Հանդիպում-ֆորումի ընթացքում քննարկված ռազմավարական պլանը վերջնականապես կհաստատվի և կընդունվի ապրիլին կայանալիք ԻՏՁՄ Համագումարի ընթացքում: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |