Արցախում ստեղծվել է ՏՏ և հեռահաղորդակցությունների ոլորտի ներկայացուցիչների միություն10 փետրվարի 2011 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Արցախում ստեղծվել է ՏՏ և հեռահաղորդակցությունների ոլորտի ներկայացուցիչների միություն, որի նպատակն է պաշտպանել բիզնեսի շահերն այդ ոլորտում: Ինչպես հաղորդում է Artsakh Today-ը. հանդիպման ընթացքում, որը կազմակերպվել է ԼՂՀ տնտեսական զարգացման նախարարության կողմից, հանրապետության ՏՏ և հեռահաղորդակցությունների ոլորտի ներկայացուցիչներն ընտրել են խորհուրդ, որի մեջ մտել են 5 կազմակերպություններ` «ՏՏ զարգացման կենտրոն» կրթական հիմնադրամ, «Արմինկո-ՆԿ» ՍՊԸ, «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ, «Արցախկապ»ՓԲԸ և «Իննովա» ՍՊԸ: Ինչպես նշել է ԼՂՀ տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանը, Արցախում առկա է բավական ազատ շուկա և լիբերալ օրենսդրություն: Հանդես գալով որպես միության ստեղծման նախաձեռնող` նախարարը նշել է, որ կազմակերպության գլխավոր նպատակն է շուկայական կառույցների ստեղծումը, սփյուռքի հետ կապերի հաստատումը, գործարար վարվելակարգի հասկացության ամրապնդումը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Արմավիրի Դողս բնակավայրում շչակ է գործարկվելու Բնակիչներին խնդրում են չանհանգստանալ Երևանում բողոքի ակցիաները վերսկսվել են․ 38 բերման ենթարկված կա Աբովյան փողոցում ոստիկանությունն ուժ է կիրառել և բերման ենթարկել ցույցի մասնակիցներին Ալիևի անվտանգության ծառայության պետի ընտանիքը միլիոնավոր դոլարների անշարժ գույք ունի Լոնդոնում և Դուբայում Էյուբովն ավելի քան 20 տարի Ալիևի անվտանգության ծառայության պետն է, մինչ այդ էլ այդ պաշտոնը զբաղեցրել է նրա հոր օրոք ՀՀ ԶՈւ–ն ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն է սկսել Անցկացվելու են մեծաքանակ մարտավարական և մարտավարամասնագիտական վարժանքներ |