Հայաստանի 254 դպրոցներ ունեն ինտերնետում իրենց կայքէջը

Հայաստանի 254 դպրոցներ ունեն ինտերնետում իրենց կայքէջը

PanARMENIAN.Net - Հայաստանի 254 դպրոցներ ունեն ինտերնետում իրենց կայքէջը: Armedu.am Հայկական կրթական պորտալում տեղակայված տվյալների համաձայն, Երևանում իրենց կայքէջն ունեն 56 դպրոցներ: Մարզերում կայքէջ ունեցող դպրոցների թվով առաջատար են Լոռին և Շիրակը (30-ական դպրոց), ամենաքիչը ներկայացված են Վայոց Ձորի (9 դպրոց) և Տավուշի (12 դպրոց) դպրոցները:

Կրթության նախարարության վերջին տվյալների համաձայն, 2010-ի հոկտեմբերի դրությամբ երկրի դպրոցների 81 տոկոսը միացած է ինտերնետ կապին` 1180 դպրոց, որոնցից 937-ը միացված են Հայաստանի միասնական դպրոցական ցանցին: 2011-ին ևս 414 դպրոց միանալու է այդ ցանցին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---