iPad 2-ը Հայաստանում կլինի մարտի 25-ին

iPad 2-ը Հայաստանում կլինի մարտի 25-ին

PanARMENIAN.Net - Ինչպես հայտարարեց Apple ընկերության հիմնադիր և նախագահ Սթիվ Ջոբսը, iPad 2-ն ԱՄՆ-ում պաշտոնապես վաճառքի դուրս կգա մարտի 11-ից, իսկ ամբողջ աշխարհում` մարտի 25-ից։

Հայաստանում Apple-ը պաշտոնապես ներկայացնող Orange ընկերության հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ Orange-ը դեռևս չի կարող ասել, թե երբ iPad 2-ը կհայտնվի Հայաստանում։

Ըստ Apple-ի հայտարարության, iPad 2-ի վաճառքի մեկնարկի հետ կապված բոլոր iPad 1-երի գինն իջնելու է 100 դոլարով։

Լիլիթ Մարտիրոսյանի խոսքով այս պահին Orange-ի խանութներում iPad 1չկա: «iPad 1-ի առաջին խմբաքանակը փորձնական վաճառք էր, որը սպառվել է։ Մենք չենք կարող կոնկրետ ամսաթիվ ասել, բայց սպասում ենք նոր խմբաքանակի, որը կունենա ավելի բարենպաստ գին»,- ասել է նա։

iPhone.am խանութների ցանցը Հայաստանում վերավաճառում է iPad-ներ։ iPhone.am-ի վաճառքի գծով մենեջեր Արամ Թադևոսյանը տեղեկացրեց, որ միայն Wi-Fi տարբերակով iPad 2-ը Հայաստան կբերվի մարտի 25-ին. «Երբ մենք ստանանք iPad 2-ը, iPad 1-երի միայն Wi-Fi-ով տարբերակները կէժանացվեն մոտ 30,000 դրամով, իսկ 3G և Wi-Fi տարբերակ ունեցողների գինն առայժմ չի իջնի»։

Թե ինչ կարժենա iPad 2-ը iPhone.am խանութներներում, Արամ Թադևոսյանը դժվարանում է ասել։ Ըստ նրա, ամեն ինչ պարզ կդառնա մաքսազերծումից հետո։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---