Թվային հեռարձակման գործառույթները կիրականացնի «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցը»

PanARMENIAN.Net - Գործադիրը որոշել է ՀՀ սեփականություն համարվող թվային հեռարձակման ցանցի ստեղծման, պահպանման և շահագործման հետ կապված գործառույթների իրականացման իրավասությունները վերապահել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ին։ Ակնկալվում է, որ դրանով կապահովվի ժամանակակից տեխնիկական և տեխնոլոգիական միջոցների կիրառմամբ հեռուստատեսության և ռադիոյի հաղորդումների հեռարձակման թվային համակարգի ստեղծումը, պահպանումը և շահագործումը։

Կառավարության որոշմամբ Երևան քաղաքի Արշակունյաց 44 հասցեում գտնվող 1283,8 քառ. մետր մակերեսով անշարժ գույքն անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով ամրացվել է ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---