Մեկնարկել է համակարգչային խաղերի նախագծման առաջին հայկական «Բաց խաղ» առաջնությունը

Մեկնարկել է համակարգչային խաղերի նախագծման առաջին հայկական «Բաց խաղ» առաջնությունը

PanARMENIAN.Net - Այսօր «Օրանժ Արմենիա» և «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ընկերությունները հայտնեցին համակարգչային խաղերի նախագծման առաջին հայկական «Բաց խաղ» առաջնության մեկնարկի մասին: «Այս առաջնության նպատակն է զարգացնել համակարգչային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, որը հնարավորություն կտա բացահայտել նոր երիտասարդ տաղանդներ, մոտիվացնել երիտասարդներին»,- նշեց «Օրանժ»-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Առաջնությունն անցկացվելու է 4 փուլով և ունենալու է 7 անվանակարգ՝ լավագույն խաղ, սցենար, կերպար, դիզայն, անիմացիա, նորարարություն, շարժական հավելված-խաղ: Յուրաքանչյուր փուլում մասնակիցները կներկայացնեն իրենց կողմից նախագծված համակարգչային խաղերը։ Առաջին փուլում գնահատվելու է խաղի կոնցեպտը, 2-րդ փուլում՝ գրաֆիկան և դիզայնը, 3-րդ փուլում տեխնիկական հնարավորությունները, իսկ 4-րդ վերջին փուլում՝ կորոշվի լավագույն խաղը։

Հաղթողներին տրվելու են դրամական պարգևներ: Ինչպես նշեց «Օրանժ»-ի հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը, ընդհանուր մրցանակային բյուջեն կազմում է 1.300.000 դրամ, որից 300.000-ը կստանա «Լավագույն խաղ» անվանակարգի հաղթողը։

«Խաղերի ոլորտը այնքանով է տարբերվում այլ ոլորտներից , որ բացի ՏՏ մասնագետներից այստեղ կարելի է ներառել այլ մասնագետների՝ դիզայներների, անիմացիա պատրաստողներ: Այսպես մենք կներգրավենք նաև Հայաստանի այլ մասնագետներին: Մենք հույս ունենք, որ այս մրցույթից հետո կավելանա mobile app-եր գրողների քանակը, քանի որ այդ շուկան շատ արագ է աճում և տարածում գտնում Հայաստանում»,- ասաց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Կարեն Վարդանյանը նաև նշեց, որ Ժյուրիի անդամների կազմում լինելու են ներկայացուցիչներ Օրանժից, «Տրիադա» ստուդիայից, Արդիական տեխնոլոգիաների ասոցիացիայից, «Ռոբերտ Սահակյանց» փրոդաքշնից, «Մայքրոսոֆթ Հայաստան» և այլ ընկերություններից։

Մրցույթին մասնակցելու համար արդեն դիմել է 23 մարդ, հաղթողների անունները հայտնի կդառնան հունիսի 18-ին։ Մրցույթի մինչև 3-րդ փուլի ավարտը ներառյալ կարող են գրանցվել նոր մասնակիցներ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---