Ucom ընկերությունը վաճառում է Toshiba նոթբուքեր կանխիկ և ապառաիկ պայմաններով

Ucom ընկերությունը վաճառում է Toshiba նոթբուքեր կանխիկ և ապառաիկ պայմաններով

PanARMENIAN.Net - Ucom ընկերությունը Toshiba ընկերության հետ համագործակցելով` առաջարկում է իր բաժանորդներին Toshiba ապրանքանիշի նոթբուքերի նոր մոդելներ:

Նոթբուքերը բաժանորդները կարող են ձեռք բերել կանխիկ և ապառիկ։ Կանխիկ գնելու դեպքում գործում են զեղչեր, իսկ ապառիկ տրվում է 2 տարի մարման ժամկետով։

Վաճառքում են առկա հետևյալ նոթբուքերը՝ Toshiba L650-1KU (ամսական 13,600 դրամ՝ 24 ամսում), Toshiba L630-14M (ամսական 12,550 դրամ՝ 24 ամսում), Toshiba C660D-164 (ամսական 9,350 դրամ 24 ամսում)։

Ucom ընկերությունը առաջարկում է նաև պրոֆեսիոնալ դասի Toshiba Satellite L650-17R նոթբուքը, որի արժեքը ապառիկ գնելու դեպքում ամսական կազմում է 16 500 դրամ 24 ամսում:

Բացի վերոնշյալ նոթբուքերի մոդելներից, Ucom ընկերության բաժանորդները կարող են ձեռք բերել նոր`Android օպերացիոն համակարգով աշխատող առաջին սմարթբուքը՝ Toshiba AC-100 (ամսական 7,650 դրամ 24 ամսում)

Նոթբուքեր կարող են ձեռք բերել նաև նրանք, ում մոտ դեռևս հասանելի չէ Ucom-ի ծածկույթը. հարկավոր է պարզապես կնքել հետագայում Ucom-ի ծառայություններից օգտվելու համաձայնագիր:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---