Թողարկվել է Opera Mini 6 բրաուզերը Apple-ի արտադրանքների համար

Թողարկվել է Opera Mini 6 բրաուզերը Apple-ի արտադրանքների համար

PanARMENIAN.Net - Opera Mini-ի մամլո ծառայությունից հայտնում են, որ այսօր թողարկվել է Opera Mini 6 բրաուզերը iPhone-ների, iPad-ների և iPod Touch-երի համար։ Այն կարելի է բեռնել անվճար Apple App Store-ից։

iOS համակարգով աշխատող հեռախոսների համար Opera Mini 6 բրաուզերը ապահովում է բարձր թույլատրելիությամբ էկրաններ (high resolution), ինչպիսին iPhone 4-ն է, ինչպես նաև առաջարկում է հարմար ինտերֆեյս iPad պլանշետների համար։

Opera Mini 5 բրաուզերը iOS-ների համար թողարկվել էր 2010-ի ապրիլին։ Թողարկման առաջին իսկ օրն այն բեռնել էին ավելի քան 1 մլն անգամ։ Մի քանի օրում բրաուզերը հայտնվել էր Apple-ի բոլոր հավելվածների հիթ-շքերթների առաջատար դիրքերում։

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---