ՀՀ նախագահի կրթական պարգևի հավակնորդ աշակերտները ծանոթացան մրցանակաբաշխության կարգին

PanARMENIAN.Net - Մայիսի 23-ին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի մրցանակաբաշխության հանձնաժողովը հանդիպել է մրցանակաբաշխության հավակնորդ աշակերտների հետ:

Հանդիպմանը ներկա են եղել մրցանակաբաշխությանը մասնակցող դպրոցների՝ ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի, ՀՊՃՀ-ի Երևանի հենակետային վարժարանի, «Քվանտ» վարժարանի, «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիրի և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշակերտները:

Հանդիպման սկզբում ներկայացվել է կրթահամալիրի Ավագ դպրոց-վարժարանի նոր կայքը։ Ապա աշակերտներին հանձնաժողովը ներկայացրել է մրցանակաբաշխության նպատակը, դիմելու կարգը, մրցանակները և մյուս պայմանները։

ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի 7-րդ մրցանակաբաշխությունը անցկացվելու է երեք փուլով։ Հանձնաժողովն իր աշխատաքը կավարտի հուլիսի 2-ին։ Մրցանակաբաշխությանը մասնակցելու համար դիմելու վերջնաժամկետը հունիսի 10-ն է։

Մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել և բացահայտել ՏՏ ոլորտի ասպարեզում լավագույն երիտասարդներին։

Յուրաքանչյուր հաղթող կստանա ՀՀ նախագահի ստորագրությամբ դիպլոմ, դրամական պարգև մինչև 1000 դոլար, որն ամենաբարձրն է և թվային տեխնոլոգիաները խորհրդանշող մրցանակ-արձանիկ։

2011թ-ին նախատեսված են հետևյալ անվանակարգերը՝ Գլխավոր մրցանակ, Լավագույն ասպիրանտ (I և II կարգեր), Լավագույն մագիստրանտ (I և II կարգեր), Լավագույն բակալավր (I և II կարգեր), Լավագույն սփյուռքահայ մասնակից, Լավագույն ուսանողուհի, Լավագույն աշակերտ։

Նախագահական ամենամյա մրցանակաբաշխությունը ֆինանսավորում է Սինոփսիս Արմենիա ընկերությունը: Մրցանակաբաշխությունն առաջին անգամ անցկացվել է 2005թ-ին։ Անցած 6 տարիների ընթացքում 158 ուսանող և աշակերտ արժանացել են այս պարգևին:

Մայիսի 12-ին ՀՊՃՀ-ում տեղի էր ունեցել մրցանակաբաշխության հանձնաժողովի հանդիպումը մրցանակաբաշխության հավակնորդ ուսանողների հետ:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---