«Հոմո Ինտերնետիկուս» մրցույթի հաղթողն իր մրցանակը նվիրելու է ընկերուհուն

«Հոմո Ինտերնետիկուս» մրցույթի հաղթողն իր մրցանակը նվիրելու է ընկերուհուն

PanARMENIAN.Net - Մայիսի 31-ին «ԱրմենՏել» ընկերությունը պարգևատրեց «Հոմո Ինտերնետիկուս» մրցույթի հաղթողներին։

Մրցույթի հաղթող Հայկ Գևորգյանը որպես առաջին մրցանակ ստացավ նեթբուք և մեկ տարի Hi-Line ինտերնետ ծառայությունից անվճար օգտվելու հնարավորություն։ Հայկ Գևորգյանի՝ մրցույթին ներկայացրած նկարում պատկերված էին ինքն, իր ընկերուհին և նոթբուք։

Ինչպես նշեց Հայկ Գևորգյանը, նկարը պատահականորեն էր նկարվել, սակայն մրցույթին ներկայացնելուց առաջ ավելացրել էր որոշ գաղափարներ։ Հաղթողը իր գլխավոր մրցանակը՝ նեթբուքը կնվիրի ընկերուհուն։

Մրցույթի երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել էին Հովհաննես Աղաջանյանը և Թերեզա Թոքմաջյանը։ Նրանք որպես մրցանակ «ԱրմենՏել»-ի կողմից ստացան համապատասխանաբար 12 և 6 ամիս Hi-Line ծառայությունից անվճար օգտվելու հնարավորություն։

«ԱրմենՏել»-ը մեկ խրախուսական մրցանակ նվիրեց նաև մեկ այլ մասնակցի Լուսինե Երիցյանին, ում ներկայացրած հոլովակը հավանել էր «ԱրմենՏել»-ի ղեկավարությունը։

Ինչպես նշեց «ԱրմենՏել»-ի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անուշ Բեղլոյանը նմանատիպ մրցույթներ ընկերությունը շարունակելու է անցկացնել հենց սոցիալական ցանցերում, մասնավորապես Facebook-ում։

«Հոմո ինտերնետիկուս» մրցույթն ընթանում էր ընկերության Facebook-ի խմբում։ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ էր ներկայացնել ԱրմենՏել-ի Facebook-ի «Beeline Armenia» խմբում որևէ լուսանկար, գրաֆիկա կամ հեղինակային հոլովակ «ինտերնետը մարդու կյանքում» կամ «մարդիկ ինտերնետում» թեմաներով։ Հաղթողը որոշվելու էր ըստ like-երի (հավանումների) քանակների։

6  31.05.11 - «ԱրմենՏել» ընկերությունը պարգևատրեց «Հոմո Ինտերնետիկուս» մրցույթի հաղթողներին
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---