ԲարՔեմփ Արցախ 2011. GTUG Հայաստան խումբը հայտարարում է մրցույթ Google-ի սիրահարների համար 5 սեպտեմբերի 2011 - 09:40 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 2-5-ը Շուշիում անցկացվող «ԲարՔեմփ Արցախ 2011» տեղեկատվական տեխնոլոգիաներին նվիրված չկոնֆերանսին մասնակցում էին նաև GTUG Հայաստան խմբի (Google technology User Group Armenia) երկու մոդերատորները՝ Վարդան Պապիկյանը և Վարդան Գրիգորյանը: Նրանք միասին հանդես եկան երկու շնորհանդեսով: Նախ ներկայացրեցին, թե երբ և ինչպես է ստեղծվել GTUG Հայաստան խումբը և որոնք են խմբի նպատակները: «Google Technology User Group Google-ի տեխնոլոգիաներով հետաքրքրված մարդկանց և կազմակերպությունների խումբ է, որոնք պարբերաբար հավաքվում են և քննարկում տեխնոլոգիական տարբեր թեմաներ: Խումբը բաց է նաև նոր նախագծերի և նոր մտքերի քննարկման և զարգացման համար», - նշեց Վարդան Գրիգորյանը: Այնուհետև խմբի մոդերատորները տեղեկացրեցին խմբի կողմից հայտարարված «Google-ն իմ աչքերով» նոր մրցույթի մասին: Սա GTUG Հայաստան խմբի կողմից կազմակերպվող առաջին մրցույթն է: Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, հատկապես Google սիրողները և ստեղծարար միտք ունեցողները, քանի որ մրցույթի թեման է՝ «Ինչպես եք պատկերացնում Գուգլը»: Յուրաքանչյուր մասնակից մինչև սեպտեմբերի 27-ը պետք է ներկայացնի հետաքրքիր նյութի կամ լուսանկարի կամ գրաֆիկական պատկերի կամ տեսահոլովակի կամ ծրագրային լուծմած տեսքով, թե ինչ է իր համար Google-ը: Իրենց ստեղծարար աշխատանքները մասնակիցները կարող են հրապարակել իրենց բլոգում և լինքն ուղարկեն GTUG Հայաստան խմբին: «Հայտերի ընդունումից հետո անցկացվելու է օնլայն քվերակություն սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 20-ը, ապա քվեարկության հաշվարկ և ժյուրիի ընտրություն: Դե իսկ հոկտեմբերի 25-ին մենք կհայտնենք հաղթողներին և կհանձնենք մրցանակներ 5 տեղերում»,-պատմեց Վարդան Գրիգորյանը: Ըստ Վարդան Գրիգորյանի՝ որպես մրցանակներ հանձնվելու են Google շապիկ, պայուսակ, ժակետ, օրական 2000-3000 ցուցադրությամբ Adverox գովազդային ծառայությունից անվճար օգտվելու հնարավորություն, դե իսկ 1-ին տեղ զբաղեցնողը կստանա նշված նվերներից բոլորը: «ԲարՔեմփ Արցախ 2011» չկոնֆերանսի կազմակերպիչն է «Արցախի կրթական հիմնադրամ»-ը, աջակիցը՝ Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը։ «ԲարՔեմփ Արցախ-2011»-ը ինտերնետով ապահովում է «Արմինկո» ընկերությունը։ Հղումներ թեմայով. Նյութեր թեմայով. BarCamp BarCamp-ը միջոցառումներ կազմակերպելու նոր ձևաչափ է, որն առաջին անգամ կիրառվել է 2005թ-ին ԱՄՆ-ում՝ Silicon Valley-ում, և հետո ստացել լայն տարածում ողջ աշխարհում։ BarCamp են անվանում տեղեկատվական տեխնոլոգիաների, Ինտերնետի և նոր մեդիաների թեմաներով չկոնֆերանսները։ Չկոնֆերանս, քանի որ միջոցառումն անցնում է ոչ ֆորմալ մթնոլորտում: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |