Վաղը ժյուրին կամփոփի POPOK-ի արդյունքները

Վաղը ժյուրին կամփոփի POPOK-ի արդյունքները

PanARMENIAN.Net - Վերջանում է POPOK գովազդի միջազգային փառատոնի երկրորդ օրը։ Այսօր փառատոնի շրջանակներում կայացան չորս վարպետության դասեր։ Բրենդինգի, դիզայն և գովազդի մասնագտները կիսվեցին իրենց փորձով՝ կարևորելով գովազդի յուրաքանչյուր տարրը՝ սկսած բռենդի լոգոյից մինչև օգտագործվող գույները։

Փառատոնի տնօրեն Րաֆֆի Նիզիբլյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ժյուրին արդեն դիտել է փառատոնին ներկայացված բոլոր աշխատանքները և քննարկումները։ Անվանակարգերում հաղթողների ցանկը գրեթե պատրաստ է։ Վաղը երեկոյան փառատոնի փակման արարողության ժամանակ ժյուրին կհայտնի հաղթողներին և կցուցադրի հաղթած գովազդները։

Ժյուրին աշխատանքները քննելու է հետևյալ անվանակարգերում՝ գովազդային հոլովակ, տպագիր և արտաքին գովազդ, թվային և նոր գովազդակիրներ, գրաֆիկական դիզայն, մարքեթինգային արշավ: Այս տարի առավել շատ են ներկայացվել թվային և նոր գովազդակիրները, ինչպես նաև մարքեթինգային արշավները:

Փառատոնն այս տարի անցկացվում է հոկտեմբերի 27-29-ը Մոսկվայի տանը՝ ավելի քան 450 աշխատանքներով Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Լատվիայից, Իսպանիայից և այլ երկրներից։ Արտասահմանից Երևան են են ժամանել 35-40 հյուր՝ գովազդ, բրենդինգի և ոլորտի այլ մասնագետներ:

Փառատոնի ընդհանուր բյուջեն 20 միլիոն դրամ է։ Մրցութային ծրագրի միջազգային ժյուրիի նախագահն է «Եվրոպայի արտ-տնօրենների ակումբի» (ADCE) նախագահ և «Leo Burnett» (Իտալիա) գովազդային գործակալությունների խմբի գլխավոր կրեատիվ տնօրեն Ֆրանկո Մորետին։

Փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի Գովազդային խորհուրդը, «Անտարես», «Շարմ», «Ստատուս» Հոլդինգը, Դիիմ Քոմյունիքեյշնս ընկերությունը և Ռադիո Վանը։

Հղումներ թեմայով.
10  27.10.11 - "POPOK" միջազգային գովազդի փառատոնի բացման արարողությունը
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---