«Ժառանգությունը» ծրագրում է խորհրդարանական ընտրություններում ստանալ ձայների 25 տոկոսը

«Ժառանգությունը» ծրագրում է խորհրդարանական ընտրություններում ստանալ ձայների 25 տոկոսը

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով, կուսակցությունը ծրագրում է գալիք խորհրդարանական ընտրություններում ստանալ քվեների 25 տոկոսը:

Հովհաննիսյանը հիշեցրել է կուսակցության արդյունքները նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, մասնավորապես` Երևանում: Նա ասել է, որ ներկայումս իրենք «պատրաստ են լինել առաջնորդների թվում` հաշվի առնելով ընտրություններին մասնակցելու փորձը»:

Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծել է, որ «Ժառանգության» ցուցակը քաղաքական այլընտրանք է, որի համար առաջնային են քաղաքացու շահերն ու Հայաստանի ինքնիշխանությունը. «Ոչ ոք ցուցակը չպետք է գնահատի ըստ առանձին համարների կամ առաջին տասնյակի, պետք է այն ամբողջապես գնահատել»:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---