Տիգրան Սարգսյան. Իշխանությունները լի են վճռականությամբ անցկացնելու ՀՀ նորագույն պատմության մեջ ամենաարդար ընտրությունները

Տիգրան Սարգսյան. Իշխանությունները լի են վճռականությամբ անցկացնելու ՀՀ նորագույն պատմության մեջ ամենաարդար ընտրությունները

PanARMENIAN.Net - Երևանում տեղի է ունեցել «Դեպի ազատ և թափանցիկ ընտրություններ» խորագրով կոնֆերանս` նվիված կայանալիք խորհրդարանական ընտրություններին: «Հայաստանի իշխանությունները լի են վճռականությամբ մեր երկրի նորանկախ պատմության մեջ անցկացնելու ամենաթափանցիկ և ազատ ընտրությունները»,-այս մասին հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ «Դեպի ազատ և թափանցիկ ընտրություններ» խորագրով կոնֆերանսի ընթացքում:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ ինչպես արձանագրել են ընդդիմության ներկայացուցիչները՝ ՀՀ-ում ձևավորվել է քաղաքացիական հասարակություն, որը խստապահանջ է լինելու այս ընտրությունների նկատմամբ և խստագույնս վերահսկելու է դրանք:

Վարչապետն ասել է, որ իրավապահ մարմինները նույնպես ձեռք են բերել նոր գիտելիքներ, հմտություններ, թե ինչպես պետք է գործեն ընտրությունների ժամանակահատվածում, որպեսզի հասարակությունը վստահ լինի, որ որևէ խախտում չի մնալու անպատիժ, բոլոր խախտումները բացահայտվելու են և մեղավորները լինելու են պատասխանատու իրենց արարքների համար: Տիգրան Սարգսյանի խոսքով՝ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների դարում հասարակության համար ստեղծվում են լրացուցիչ երաշխիքներ և հնարավորություններ՝ ընտրությունները վերահսկելու առումով:

ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ կոնֆերանսի բացմանը մասնակցում էին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այն կազմակերպել է ՀՀ գլխավոր դատախազությունը՝ մեր երկրում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---