Եթե խաղաղ աֆղանցիներին գնդակահարած ամերիկացի սերժանտը մեղավոր ճանաչվի, նա կենթարկվի մահապատժի

Եթե խաղաղ աֆղանցիներին գնդակահարած ամերիկացի սերժանտը մեղավոր ճանաչվի, նա կենթարկվի մահապատժի

PanARMENIAN.Net - ԱՄՆ բանակի սերժանտ Ռոբերտ Բեյլսին, ով մարտի սկզբին Աֆղանստանում գնդահակարել էր խաղաղ բնակիչների, ուրբաթ օրը մեղադրանք է ներկայացվել 17 մարդու կանխամտածված սպանության մեջ, հաղորդում է Associated Press գործակալությունը՝ մեջբերելով Աֆղանստանում ԱՄՆ ԶՈՒ ներկայացուցիչ գնդապետ Հարի Կոլբային:

Բացի դրանից, 38-ամյա Բեյլսին, ով հիմա գտնվում է Քանզաս նահանգի Ֆորտ Լևենուերտ ռազմական բազայում, պաշտոնապես մեղադրանքներ են ներկայացվել 6 մահափորձերի և 6 ֆիզիական բռնության դեպքերի մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Գործակալության տվյալներով, եթե դատարանը սերժանտին մեղավոր ճանաչի, նրան սպառնում է մահապատիժ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---