Մալայզիան որոշել է հրաժարվել իրանական նավթից

Մալայզիան որոշել է հրաժարվել իրանական նավթից

PanARMENIAN.Net - Մալայզիան կդադարեցնի իրանական նավթի ներմուծումը, շաբաթ օրը հայտարարել է երկրի վարչապետ Նաջիբ Թուն Ռեզակը, հայտնում է DPA-ն: Ըստ վարչապետի, նավթի ներկրման ծավալն Իրանից մեծ չէ: Միևնույն ժամանակ աղբյուրները Մալայզիայի նավթային Petronas ընկերությունում հայտնել են, որ նավթի ներկրումն Իրանից կդադարեցվի ապրիլին, ամերիկյան էմբարգոյի ուժի մեջ մտնելուց երկու ամիս առաջ:

Մալայզիան, ըստ գնահատականների, Իրանից օրական ներկրում է 50-60 հազար բարել նավթ:

Ըստ ԱՄՆ օրենսդրության, նախագահ Բարաք Օբաման դեռ ժամանակ ունի մինչ մարտի 30-ը, որոշելու համար, թույլ կտան գներն ու առաջարկների ծավալները 12 պետություններում, գտնել նավթի այլ մատակարարների:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---