Սիրիայում իր դեսպանատունն է փակում նաև Նորվեգիան

Սիրիայում իր դեսպանատունն է փակում նաև Նորվեգիան

PanARMENIAN.Net - Նորվեգիայի իշխանություններն այսօր որոշում են ընդունել Դամասկոսում անվտանգության հետ կապված անբարենպաստ իրադրության պատճառով երկրի դեսպանատունը փակելու մասին: Այդ մասին ասվում է Նորվեգիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ: Գերատեսչության ղեկավար Յոնաս Գարա Շտերեի խոսքով`Նորվեգիան Սիրիայում իրադրության զարգացման մասին տեղեկատվություն կստանա և քաղաքական կապերը կպահպանի Դանիայի դեսպանատան միջոցով, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Բացի այդ, Նորվեգիայի ԱԳՆ-ը Նորվեգիայի քաղաքացիներին խորհուրդ չի տալիս մեկնել Սիրիա և բոլոր այնտեղ գտնվողներին խորհուրդ է տալիս որքան հնարավոր է շուտ լքել երկիրը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---