Տիգրան Սարգսյան. Հայաստանը պետք է հետագայում ևս առաջընթացի հասնի ՀԲ Doing Business հաշվետվությունում

Տիգրան Սարգսյան. Հայաստանը պետք է հետագայում ևս առաջընթացի հասնի ՀԲ Doing Business հաշվետվությունում

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն` երկրի գործարար միջավայրի բարելավման վերաբերյալ:

«Նախորդ տարի 6 քայլով առաջընթաց արձանագրեցինք մեր վարկանիշային ցուցանիշներով: Կարևոր է, որ մեր իրականացրած 5 բարեփոխումները գնահատվել էին որպես հաջողված. մեծածավալ բարեփոխումների իրականացմամբ միակն էինք այդ ցուցակում: 6 քայլ առաջ գնալով՝ 61-րդ տեղից տեղափոխվել ենք 55-րդ տեղ: Պետք է նոր թափ հաղորդենք մեր աշխատանքներին, որպեսզի նաև հաշվետու տարում հաջողություններ ունենանք ըստ Համաշխարհային բանկի Doing Business հաշվետվության ցուցանիշների»,- ընդգծել է վարչապետը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է ՀՀ կառավարության 2011 թ. դեկտեմբերի 22-ի N 1930-Ն որոշմամբ նախատեսված` գործարար միջավայրի բարելավման միջոցառումների կատարման ընթացքը: Զեկուցվել է մի շարք ուղղություններով իրականացված քայլերի, ինչպես նաև արձանագրված խնդիրների մասին: Մասնավորապես, արծարծվել են հաշվետվությունների պարբերականության կրճատմանը, հարկային մարմինների հետ տնտեսվարողների փոխհարաբերության նոր մշակույթի ներդրմանը և վարկային տեղեկատվության շրջանառության բարելավմանը վերաբերող հարցեր: Ամփոփելով մտքերի փոխանակության արդյունքները` կառավարության ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---