Վաշինգտոնը խրախուսում է Իրանի հետ համագործակցելուց հրաժարվող երկրներին

Վաշինգտոնը խրախուսում է Իրանի հետ համագործակցելուց հրաժարվող երկրներին

PanARMENIAN.Net - Պաշտոնական Վաշինգտոնը խրախուսում է Կենտրոնական Ասիայի` Իրանի հանդեպ պատժամիջոցներին օժանդակող երկրներին, երեքշաբթի օրը լրագրողներին է հայտնել Հարավային և Կենտրոնական Ասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ռոբերտ Բլեյքը: Ընդ որում նա կանգ չի առել նման խրախուսման մեթոդների վրա:

«Միացյալ Նահանգները տարածաշրջանի բոլոր երկրներին խրախուսում են հրաժարվել Իրանի հետ առևտրից և այլ հարաբերություններից, որպեսզի ճնշում գործադրեն Իրանի վրա և միջազգային հանրության հետ «մի նավակի մեջ նստեն» Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ վերջինիս մտահոգության հարցում»,- ասել է Բլեյքը Դուշանբեում կայացած մամլո ասուլիսում: Նրա կարծիքով` գոյություն ունեն մի շարք այլընտրանքներ Թեհրանին:

«Օրինակ, շատ լավ այլընտրանք է Թուրքմենստան – Աֆղանստան – Պակիստան – Հնդկաստան (ԹԱՊՀ) գազատարը, և գոյություն ունեն խողովակաշարերի մի շարք այլ նախագծեր, որոնք այժմ դիտարկվում են»,- նշել է պետքարտուղարի օգնականը:

ԹԱՊՀ-ն, Ռոբերտ Բլեյքի խոսքով, ստանում է Վաշինգտոնի, ինչպես նաև բոլոր այն երկրների լայն աջակցությունը, որտեղ իրականացվելու է թուրքմենական գազի մատակարարման նախագիծը:

ԱՄՆ-ն ու Արևմուտքի մի շարք երկրներ Իրանին կասկածում են միջուկային զենքի մշակման մեջ` կոծկված խաղաղ ատոմի ծրագրի տակ: Թեհրանը հերքում է բոլոր մեղադրանքները` պնդելով, որ իր միջուկային ծրագիրն ուղղված է բացառապես երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկի բավարարմանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---