Թունիսի նախագահը կոչ է արել Ասադին ինքնակամ հրաժարական տալ

Թունիսի նախագահը կոչ է արել Ասադին ինքնակամ հրաժարական տալ

PanARMENIAN.Net - Թունիսի նախագահ Մոնսեֆ ալ Մարզուկին բացառել է ցանկացած ռազմական միջամտություն Սիրիայում ճգնաժամի մեջ և կոչ արել Բաշար Ասադին ինքնակամ հրաժական տալ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Պետք է ուժեղացնել նրա վրա քաղաքական ճնշումը և համոզել նրա ներկայացուցիչներին նրանում, որ ռեժիմն արդեն մահացել է իրենց սրտերում: Անհրաժեշտ է, որպեսզի այս ռեժիմը դադարեցնի իր գոյությունը, նա ապագա չունի»,- ասել է ալ Մարազուկին Բաղդադում ԱՊԼ գագաթնաժողովում:

Նա նաև կոչ է արել Սիրիա ուղարկել արաբական երկրների խաղաղապահ զորքեր ՄԱԿ հովանու ներքո:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---