Թեհրան. Իրանի զինված ուժերի հզորությունը թուլացրել է ԱՄՆ ռազմական ուժը տարածաշրջանում

Թեհրան. Իրանի զինված ուժերի հզորությունը թուլացրել է ԱՄՆ ռազմական ուժը տարածաշրջանում

PanARMENIAN.Net - Իրանի իսլամական մեջլիսի ներկայացուցիչը հայտնել է, որ Իրանի զինված ուժերի հզորությունը թուլացրել է ԱՄՆ ռազմական ուժը տարածաշրջանում: Սեյեդ Մոհամադ Հասան Աբութորաբին, մատնանշելով, որ Իրանի պաշտպանական ուժը տարածաշրջանի անվտանգության համար նախադրյալներ է ստեղծում, հավելել է. «Նախկին իրադրությունը Մերձավոր Արևելքում ներկայացնում էր իմպերիալիզմի պատկերը, իսկ ներկայիս իրադրությունը` ժողովուրդների ինքնուրույնության գեղեցիկ պատկերը»:

Աբութորաբին նաև պարզաբանել է, որ ժամանակակից դարաշրջանում իսլամական հեղափոխությունը նոր դուռ է բացել մարդկության, մասնավորապես` իսլամական աշխարհի առջև: «Այդ հեղափոխությունը հաղթել է մարդու հանդեպ նոր հայացքի հիման վրա` հող նախապատրաստելով իսլամական սկզբունքների վերաբերյալ նոր գաղափարների ձևավորման համար»,- ասել է նա, հաղորդում է Fars գործակալությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---