Visa-ն և MasterCard-ը մտադիր են լուծել 10 մլն հաճախորդների տվյալների արտահոսքի խնդիրը31 մարտի 2012 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Visa-ի և Mastercard-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ հետաքննում են պլաստիկ քարտերի տերերի անձնական տվյալների արտահոսքը: Երկու առաջատար ընկերությունները տարածել են հաղորդագրություն, որ հնարավոր արտահոսքը տեղի է ունեցել երրորդ կողմի մեղքով: Խնդիրը կարող է վերաբերվել 10 մլն մարդու: MasterCard-ի վարկային օպերատորը խնդրի մասին անհապաղ տեղյակ է պահել ԱՄՆ իրավապահ մարմիններին և հաճախորդ-բանկերին: Բացի դրանից, ընկերությունը վարձել է անկախ կազմակերպություն խնդրի հետաքննության համար: MasterCard-ի պաշտոնական հաղորդագրությունում չի խոսվում տուժածների թվի կամ բանկերի մասին, որոնց հաճախորդները կարող են խնդիրների առաջ կանգնել: Վարկային օպերատորը նշել է, որ վարկային քարտերը պատկանում են ֆինանսական կազմակերպություններին, իսկ օպերատորը միայն իրականացնում է փոխանցումներ: Իր հերթին Visa-ն հիշեցրել է, որ հաճախորդները չեն վճարում գնումների համար, որոնք կատարել են խարդախները: Visa-ի և Mastercard-ի խնդիրները դարձել են տվյալների առաջին խոշոր արտահոսքը 2012-ին: 2011-ին հաճախորդների տվյալների արտահոսքի մասին հաղորդել են Sony-ն, Citigroup-ը և Google-ը, հաղորդում է ՌԲԿ-ն: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |