Ուիթնի Հյուսթոնի անձնական իրերը վաճառվել են աճուրդում շուրջ 80 հազար դոլարով

Ուիթնի Հյուսթոնի անձնական իրերը վաճառվել են աճուրդում շուրջ 80 հազար դոլարով

PanARMENIAN.Net - Ուիթնի Հյուսթոնի անձնական իրերը վաճառվել են աճուրդում շուրջ 80 հազար դոլարով, հայտնում է Բի-բի-սին:

Աճուրդում ներկայացված 13 լոտերի թվում էին երգչուհու մարգարտե ականջօրղերը և բաճկոնը, որը նրա կրել է «Թիկնապահը» ֆիլմում, մոխրագույն թավշյա զգեստը, որը Հյուսթոնը կրել է «Գրեմմիի» մրցանակաբաշխությանը 1996թ.: Ականջօղերը վաճառվել են 268 հազար դոլարով, բաճկոնը՝ 3,4 հազար դոլարով, զգեստը՝ 7,5 հազար դոլարով:

Ընթացիկ տարվա հունիսին Լոս Անջելեսում կանցնի ևս մեկ աճուրդ, որտեղ կներկայացվեն երգչուհու անձնական իրերը, հայտնում է ՌԲԿ-ն:

Ուիթնի Հյուսթոնը վախճանվեց 2012թ. փետրվարի 12-ին: Նրա մարմինը հայտնաբերեցին Beverly Hilton հյուրանոցի իր համարի լոգարանում: Հյուրանոցային համարի զննության ժամանակ քննչական մարմինների աշխատակիցները հայտնաբերեցին ուժեղ ազդեցության դեղահաբեր, սակայն դատաբժշկական փորձաքննության արդյունքներն ապացուցեցին, որ Հյուսթոնի մահվան պատճառոը դեղորայքը չէր:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---