Ռոսատոմի ղեկավարն առաջին անգամ կայցելի «Ֆուկուսիմա-1» վթարային ԱԷԿ հրապարակ

Ռոսատոմի ղեկավարն առաջին անգամ կայցելի «Ֆուկուսիմա-1» վթարային ԱԷԿ հրապարակ

PanARMENIAN.Net - Ռոսատոմի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն ապրիլի 2-ին առաջին անգամ կայցելի ճապոնական «Ֆուկուսիմա-1» վթարային ԱԷԿ հրապարակ, որտեղ կհանդիպի վթարի հետևանքների լիկվիդացման մասնագետների հետ և կծանոթանա ընթացիկ աշխատանքներին, ՌԻԱ Նովոստիին է հաղորդել ռուսական ատոմային պետկորպորացիայի պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Նովիկովը:

Ներկայումս ատոմակայանում ընթանում է ռեակտորների և ճառագայթված միջուկային վառելիքի պահման ավազանների սառեցման գործընթացը, մասնագետները նաև լիկվիդացնում են վթարի հետևանքները: Ճապոնիայի կառավարության որոշման համաձայն` «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ը լիովին դուրս կհանվի շահագործումից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---