«Նորվեգացի հրաձիգի» մայրը փողերի լվացմամբ էր զբաղվում որդու համար

«Նորվեգացի հրաձիգի» մայրը փողերի լվացմամբ էր զբաղվում որդու համար

PanARMENIAN.Net - «Նորվեգացի հրաձիգ» Անդերս Բրեյվիկի մայրը հարցաքննության ժամանակ խոստովանել է, որ օգնել է որդուն օրինականացնել մոտ 400 հազար նորվեգական կրոն: Ահաբեկչի դեմ, որը խոստովանել է 77 մարդու սպանությունը, կարող են նոր մեղադրանքներ առաջադրել:

Ոստիկանությունը պարզել է, որ 2003 և 2006թթ. Բրեյվիկի արտերկրի հաշվեհամարներին եղել է մոտ 3,6 մլն կրոն: Այդ ընթացքում նա կեղծ ավարտական վկայականներ է իրացրել ինտերնետի միջոցով, գրում է «Վերդենսգանգը»:

Հաճախորդները կեղծ փաստաթղթերի համար վճարում էին PayPal, E-Gold միջոցով կամ փոխանցում էին Լատվիայում բացված նրա հաշվեհամարին: Այնուհետև Բրեյվիկը գումարը ստանում էր Օսլոյի բանկոմատներից՝ օտարերկրյա կրեդիտ քարտերի օգնությամբ: Ամեն անգամ նա փոքր գումարներ էր հանում, իսկ մայրն այդ միջոցները դնում էր իր բանկային հաշվեհամարին, հետո որդուն վերադարձնելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---