Ընդդիմության համագործակցությունը մեծամասնական տարածքներում ձախողվեց ՀԱԿ դիրքորոշման պատճառով 2 ապրիլի 2012 - 14:44 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգության» առաջարկը մեծամասնական ընտրատարածքներում ընդդիմադիր ուժերի հետ համագործակցության և նրանց կողմից յուրաքանչյուր տարածքում մեկական թեկնածուի աջակցելու մասին մնում է ուժի մեջ, լրագրողներին հայտարարել է «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը: Նա նշել է, որ իշխանափոխությանն անհնար է առանց մեծամասնական ընտրատարածքներում համագործակցության, և որ հակառակ դեպքում իշխանությունը կօգտվի դրանից և իր թեկնածուներին կանցկացնի ապագա խորհրդարան: Հակոբյանն ափսոսանք է հայտնել, որ ՀԱԿ բանակցողները «սխալ» տեղեկատվություն են ներկայացրել մեծամասնական ընտրատարածքներում համագործակցության վերաբերյալ «Ժառանգության» առաջարկների մասին՝ առաջարկելով լրագրողներին հետևություն կատարել դրա հիման վրա: Նրա խոսքով, Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր էր ցանկացած դեպքում հանել իր թեկնածությունն այն բանից հետո, երբ իմացել է նույն ընտրատեղամասում Նիկոլ Փաշինյանի առաջադրման մասին, և դա չի մտել ՀԱԿ-ի հետ բանակցությունների մեջ: Նա հաղորդել է, որ «Ժառանգությունը», Երևանում ունենալով 5 թեկնածուներ, առաջարկել է ՀԱԿ-ին աջակցել Երևանում կոնգրեսի 8 թեկնածուներին և ևս 12-ին մարզերում, սակայն ՀԱԿ-ը չի համաձայնվել: «Վերջում պարզվել է, որ բանակցություններ ընթանում են, բայց ՀԱԿ-ը բանակցություններ է վարում ոչ թե ընդդիմադիր ուժերի, այլ իշխող կոալիցիայի ներկայացուցիչների հետ»,- հեգնանքով նշել է Հակոբյանը: Նրա խոսքով, 12-րդ և 13-րդ ընտրատարածքում ՀԱԿ-ի և ՀՀԿ-ի ներկայացուցիչները պայմանավորվել են համագործակցության մասին: Հակոբյանը տարակուսանք է հայտնել, թե ինչպես է ՀԱԿ-ը պատրաստվում իշխանափոխություն ապահովել, եթե օգնում է իշխանություններին անցկացնել նրա թեկնածուներին ապագա խորհրդարան: «Իշխանափոխությունն աբստրակցիա չէ, այն պետք է ապահովել մեխանիզմներով: Իսկ մեխանիզմներից մեկը մեծամասնական ընտրատարածքներում ընդդիմության մեծամասնությունն ապահովելն է, ինչը տապալվել է ՀԱԿ ապակառուցողական դիրքորոշման պատճառով»,- ասել է նա: Միաժամանակ, լրագրողներին այն հարցին, թե ինչպես է պատրաստվում «Ժառանգությունն» այս ամենից հետո համագործակցել ՀԱԿ-ի հետ, Հակոբյանը պատասխանել է. «Տարբեր առիթներով նման բան եղել է, և մենք համոզվել ենք, որ ոչ միայն համատեղ համագործակցություն չի եղել, այլ որոշ առումով մենք նույնիսկ թիկունքից հարված ենք ստացել: Բայց դրանք քաղաքական գործընթացներ են և չի նշանակում, որ մենք պետք է նեղանանք և հայտարարենք, որ վերջ, այլևս մտադիր չենք ձեզ հետ (ՀԱԿ) գործ ունենալ»: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |