Քլինթոնն առաջարկել է ստեղծել ՀՀՊ համակարգ ստեղծել Իրանից պաշտպանվելու համար

Քլինթոնն առաջարկել է ստեղծել ՀՀՊ համակարգ ստեղծել Իրանից պաշտպանվելու համար

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն առաջարկել է տարածաշրջանում ստեղծել հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարդ բալիստիկ հրթիռներից պաշտպանվելու համար, որոնց տիրապետում է Իրանը: «ԱՄՆ-ը պատրաստ է գործնական և կոնկրետ քայլեր ձեռնարկել անվտանգությունն ամրապնդելու համար, այդ թվում այնպիսի քայլեր, ինչպիսիք են օգնություն ցուցաբերելը մեր զինված ուժերի փոխազդեցության բարելավման համար, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակներում գործողությունների համակարգումը»,- հայտարարել է Քլինթոնը՝ ելույթ ունենալով Էր Ռիյադում ԱՄՆ և Պարսից ծոցի պետությունների համագործակցության խորհրդի անվտանգության հարցերով համաժողովի առաջին նախարարական հանդիպմանը:

Քլինթոնը նշել է, որ ԱՄՆ-ը «պատրաստ է քննարկել ընդհանուր ռազմավարական խնդիրների լայն շրջանակները, այդ թվում Իրանի կողմից միջուկային զենք ստանալը կանխելը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---