Վրաստան այցելողների 6.8 տոկոսը բաժին է ընկնում Հայաստանին

Վրաստան այցելողների 6.8 տոկոսը բաժին է ընկնում Հայաստանին

PanARMENIAN.Net - 2012-ի առաջին եռամսյակում Վրաստան արտասահմանցի քաղաքացիների կատարած այցերի քանակը աճել է 39.4 տոկոսով` նախորդ տարվա նույն ժամանակահատավծի համեմատ` կազմելով 677 278 մարդ, ասվում է Վրաստանի ՆԳՆ կողմից հրապարակված պաշտոնական տվյալներում:

2011թ Վրաստան արտասհմանցի քաղաքացիների կատարած այցերի քանակը կազմել է 2.8 մլն, ինչը 39 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ, ըստ նույն տվյալների:

2012թ հունվար-մարտ ամիսներին Վրաստան կատարած այցերի ամենամեծ քանակը կատարվել է Թուրքիայից` 14.7, Ադրբեջանից` 10.7, Հայաստանից` 6.8 և Ռուսաստանից` 2.6 տոկոս:

Փետրվարիր վերջին Վրաստանը հեշտացրել է ՌԴ քաղաքացիների համար միակողմանի մուտքի արտոնագրի ռեժիմը: Վրաստանի ՆԳՆ հայտարարությամբ, հենց այս քայլին հետևց ՌԴ-ից դեպի Վրաստան քաղաքացիների այցելությունների ավելացումը: Ըստ նախարարության տվյալների, եթե 2010-ի մարտին Վրաստանում եղել են ՌԴ 2163 քաղաքացիներ, ապա 2012թ մարտին նրանց քանակը կազմել է 6192:

2012-ի առաջին եռամսյակում կրկնապատկվել են նաև Իրանից այցելությունները`ավելի քան 9000: Վերջինիս քաղաքացիները Վրաստան այցելելու համար ևս մուտքի արտոնագրի կարիք չունեն սկսած նախորդ տարվա հունվարից:

2012-ի հունվար-փետրվար ամիսներին Վրաստան Եվրամիության երկրների քաղաքացիների կատարած այցերի քանակն ավելացել է 15.1 տոկոսով` կազմելով 8343, ապա հաջորդում է Ուկրաինան` 4358, ինչը 11.7 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հաղորդում է Business Վրաստանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---