Երևանը գրքի մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ քաղաքում կկառուցվեն 22 բեմահարթակներ

Երևանը գրքի մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ քաղաքում կկառուցվեն 22 բեմահարթակներ

PanARMENIAN.Net - Երևանը գրքի մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ Երևանում կկառուցվեն 22 բեմահարթակներ, որոնցից գլխավորները գտնվելու են Մատենադարանի դիմաց և Ազատության հրապարակում: Ազատության հրապարակում տեղի է ունենալու տոնական մեծ համերգ, իսկ Մատենադարանի դիմաց ավելի պաշտոնական արարողություններ:

Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է Երևանի քաղաքապետի մշակութային հարցերով խորհրդական Արամ Սուքիասյանը: Սուքիասյանի խոսքով միջոցառումները միայն բեմ-հանդիսական հարթության վրա չեն լինելու, այլ նաև մարդիկ անմիջական մասնակցություն են ունենալու դրանցից շատերին:

Օրերի կապակցությամբ արտերկրից Երևան կայցելեն 60 բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնցից 13-ը կլինեն քաղաքապետեր:

Ապրիլի 22-ին Բուենոս Այրեսի քաղաքապետը հանդիսավոր կերպով «գրքի մայրաքաղաքի բանալին» կհանձնի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Տարվա կապակցությամբ Կասկադի և Մյասնիկյանի արձանի հարևանությամբ կիրականացվի գրքերի բացօթյա վաճառք, մայիսի 5-ից հունիսի 10-ը Ազատության հրապարակում հայ հրատարակիչները կներկայացնեն իրենց արտադրանքը: Սուքիասյանն ասաց, որ քաղաքապետարանն ունի ընթացակարգ, որով նախընտրական քարոզարշավը չի խանգարի գրավաճառներին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---