Կարեն Անդրեասյան: Մենք սպասում ենք արձագանքների![]() 4 ապրիլի 2012 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանի 2011 տարեկան զեկույցն այսօր ներկայացվեց քաղաքացիական հասարակությանը, հասարակական կազմակերպություններին և ԶԼՄ-ներին: Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները ներկայացրեցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի 2011 տարեկան զեկույցի և խոցելի խմբերի և քաղաքական իրավուքնների պաշտպանությանն առնչվող 2012-2017թթ. ռազմավարությունները և դրա վերաբերյալ ստացած որոշ արձագանքները: Ըստ Սահմանադրության, հաշվետվությունը նախ ներկայացվել է պետական մարմիններին, որոնցից մի քանիսն արդեն արձագանքել են: «Մենք սպասում ենք արձագանքների, դրանք պետք են քննարկման համար, բայց սպասում ենք արձագանքներ որոշակի քայլերի ձեռնարկման տեսքով, ոչ թե խնդիրը լուծելու փոխարեն խնդիրը բարձրացնողին վարկաբեկելով»,- ասաց Կարեն Անդրեասյանը: Պաշտպանի 2011 թ.-ի տարեկան զեկույցում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները դասակարգված են ըստ 25 պետական մարմինների գործունեույթան ոլորտի: Զեկույցի 25 բաժինները արտացոլում են յուրաքանչյուր մարմնի իրավասությունների տիրույթում արձանագրված բացթողումներն ու թերացումները, որոնց հետևանքով ոտնահարվել են մարդկանց իրավունքները: Զեկույցում ներկայացված են նաև յուրաքանչյուր մարմնի գործունեության արդյունքում արձանագրված դրական զարգացումները, որոնք նպաստել են իրավունքների պաշտպանությանը: Ներկայացումից հետո տեղի ունեցավ հարց ու պատասխան և քննարկում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |