Ռուսաստանի Դաշնության խորհուրդն առաջարկում է պատժամիջոցներ սահմանել ԱՄՆ դեմ

Ռուսաստանի Դաշնության խորհուրդն առաջարկում է պատժամիջոցներ սահմանել ԱՄՆ դեմ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության խորհուրդն առաջարկում է պատժամիջոցներ կիրառել ԱՄՆ դեմ, եթե նա չեղյալ չհայտարարի Ջեքսոն-Վենիկի շտկումը: Նման առաջարկություն է արվել խորհրդարանի վերին պալատում տեղի ունեցած կլոր սեղանի ընթացքում:

Ջեքսոն-Վենիկի շտկումն ընդունվել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից 70-ականների կեսերին: Այն սահմանափակում է մտցրել ԽՍՀՄ հետ առևտրի վրա երկրում արտագաղթի ազատության բացակայության պատճառով: 1989-ից սկսած ԱՄՆ-ն ամեն տարի մորատորիում է սահմանել շտկման վրա, սակայն Կոնգրեսը պաշտոնապես չեղյալ չի համարել այն:

Այսօր կայացած քննարկման ընթացքում ռուսական իշխանություններին խորհուրդ են տվել մտածել ԱՄՆ մի շարք պաշտոնյաների՝ ՌԴ մուտք գործելու վրա սահմանափակումներ կիրառելու մասին և սահմանափակել նրանց գործունեությունը, ովքեր ֆինանսավորում են ռուսական ՀԿ-ներին, հաղորդում է «Էխո Մոսկվին»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---