Իրանում առաջարկում են «Սիրիայի բարեկամներին» վերանվանել «թշնամիների»

Իրանում առաջարկում են «Սիրիայի բարեկամներին» վերանվանել «թշնամիների»

PanARMENIAN.Net - Թուրքիան, որը վերջին տարիներին Իրանի միջուկային ծրագրի հարցում իր վրա է վերցրել միջնորդի դերը, այս անգամ ինքն է դարձել Իրանի դժգոհության առարկան: Ապրիլի 1-ին Թուրքիայում տեղի ունեցած «Սիրիայի բարեկամների» համաժողովը չի արժանացել Իրանի պաշտոնյաների հավանությանը: Ինչպես գրում է Trend-ը, ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով իրանական խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Իսմայիլ Քոսարին հայտարարել է, որ իրականում այդ խումբը պետք է վերանվանել «Սիրիայի թշնամիներ»:

Իրանական խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին անցկացված համաժողովը գնահատել է որպես «Իսրայելին կաշառք» դրա մասնակիցների կողմից:

Հաջորդ օրը Թուրքիան հայտարարել է Լիբիայից շուրջ 1 մլն տոննա նավթ գնելու մասին՝ նվազեցնելով Իրանի նավթի գնումը 10 տոկոսով:

Իրանի Խորհրդատվական խորհրդի գլխավոր քարտուղար Մոհսին Ռզային նշել է, որ Թուրքիայի այդ արարքից հետո կասկածանքով է վերաբերվում Իրանի և Թուրքիայի միջև բարեկամական հարաբերություններին, ինչպես նաև ճիշտ է համարում Իրանի և «վեցնյակի» միջև հաջորդ նիստն անցկացնել ոչ թե Ստամբուլում, այլ Սիրիայում, Իրաքում կամ Լիբանանում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---