Խաչատուր Քոքոբելյան. «Ժառանգությունը» բավական ֆինանսներ ունի, որպեսզի օգտվի վճարովի եթերից

Խաչատուր Քոքոբելյան. «Ժառանգությունը» բավական ֆինանսներ ունի, որպեսզի օգտվի վճարովի եթերից

PanARMENIAN.Net - «Ժառանգությունը» նախընտրական քարոզարշավի ժամանակ կօգտվի ինչպես վճարովի եթերից, այնպես էլ գովազդային պաստառներից: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգության» նախընտրական շտաբի ղեկավար, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը: «Մենք ամենուրեք կներկայացվենք, կօգտագործենք բոլոր հնարավորությունները: Չկա այնպիսի հնարավորություն, որը մենք առավելագույնս չենք օգտագործի»,- հայտարարել է նա: Քոքոբելյանը նաև նշել է, որ կուսակցությունն առայժմ ոչ մի արգելք չունի եթերի կամ գովազդային պաստառների հարցում:

Նա նաև մեկնաբանել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը, որ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով չի պլանավորում օգտվել վճարովի եթերի ծառայություններից: «Ես տեղյակ չեմ ՀԱԿ ֆինանսական ռեսուրներից և ցավում եմ, որ նրանք չեն կարող օգհտվել այդ հնարավորություններից: Հնարավոր է, իրենք այդպես են որոշել: Կարող եմ ասել, որ մենք բավական ֆինանսական միջոցներ ունենք»,- հայտարարել է Քոքոբելյանը:

Նա հավելել է, որ «Ժառանգության» ֆինանսական պաշարների աղբյուրն իրնեց անձնական միջոցներն են և նվիրատվությունները: «Մենք չենք պատրաստվում փողեր բաժանել կամ զբաղվել «բարեգործությամբ»,- նշել է Քոքոբելյանը:

«Ժառանգությունը» ընտրությունների նախաշեմին միավորվել է մեկ այլ ընդդիմադիր կուսակցության՝ «Ազատ դեմոկրատների» հետ, որի ներկայացուցիչներին ներառել են «Ժառանգության» ցուցակի մեջ: Ցուցակը գլխավորում են «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատ դեմոկրատների» առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը, պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---