Էդուարդ Շարմազանովը հանդիպել է սփյուռքահայ մի խումբ աշակերտների հետ

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է սփյուռքահայ մի խումբ աշակերտների հետ

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ապրիլի 5-ին հանդիպել է սփյուռքահայ մի խումբ աշակերտների ու նրանց ծնողների հետ:

ԱԺ փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ նման այցելություններն ազգային ինքնության գիտակցման շատ լավ հնարավորություն են ընձեռում և նպաստում սերունդների համերաշխությանն ու միասնական լինելուն:

«Աշխարհասփյուռ հայության մեծաքանակ լինելը պայմանավորված է նախորդ դարասկզբին օսմանյան թուրքիայի իրականացրած ցեղասպանությամբ: Այն երբեք չի կարելի մոռանալ: Առանց այդ ոճրագործության դատապարտման, միջազգային հանրության և առաջին հերթին թուրքիայի կողմից այդ սահմռկեցուցիչ փաստի ճանաչման ոչ ոք չի կարող երաշխավորել, որ նման ոճիրներ նորից չեն կատարվի»,- ասել է Շարմազանովը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---