Կառավարության նորաստեղծ կառույցը կպայքարի բյուրոկրատական քաշքշուկի դեմ

Կառավարության նորաստեղծ կառույցը կպայքարի բյուրոկրատական քաշքշուկի դեմ

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի անդրանիկ նիստը:

Մինչ քննարկումն սկսելը վարչապետը ողջույնի խոսքով դիմել է ներկաներին. «Այսօր մենք անցկացնում ենք մեր նորաստեղծ խորհրդի անդրանիկ նիստը, որը պետք է զբաղվի իրավական ակտերի կարգավորմամբ` նպատակ ունենալով կրճատել բյուրոկրատական անիմաստ քաշքշուկները: Եթե պետական գործառույթներում կան այդպիսի ավելորդ ընթացակարգեր, ապա այս խորհրդի առաքելությունն այն է, որ պետք է բացահայտենք դրանք և կարգավորենք նորմատիվ ակտերի, կառուցվածքային ու օրենսդրական, ինչպես նաև գործող պրակտիկայի փոփոխություններով»:

Օրակարգի առաջին հարցով ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եղիազարյանը զեկուցել է ԾԻԳ-ի գործարկման ուղղությամբ սահմանված ժամանակացույցով կատարված աշխատանքների վերաբերյալ:

Նիստում ներկայացվել է «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ-ի 2012 թ. աշխատանքային ծրագիրը: Քննարկման արդյունքում որոշվել է ՀՀ Նախագահի 2011 թ. 246-Ն հրամանագրում ներկայացված 17 գերակա ոլորտներից որպես վերլուծության ենթակա առաջին երեք ոլորտներ առանձնացնել հանրային, առողջապահական ու տրանսպորտային ծառայությունների բնագավառները:

Խորհուրդը հաստատել է ԾԻԳ-ի 2012 թ. ծախսերի նախահաշիվը, ինչպես նաև խորհրդի անդամների, ԾԻԳ-ի աշխատակազմի և միջազգային դոնոր-կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ պարբերական աշխատանքային քննարկումների ձևաչափը:

ՀՀ Նախագահի` 2011 թ. սեպտեմբերի 17-ի հրամանագրով ստեղծվել է Տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացմանմիջոցառումների համակարգման և ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհուրդ: Վերջինիս գործունեությունն ուղղված է լինելուգործարար միջավայրի և շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացմանը, պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայություններիբարելավմանը և պարզեցմանը, այս ոլորտներում գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը, ինչպես նաև դրանցով սահմանված տնտեսապես ոչ արդյունավետ,ծախսատար և ոչ նպատակահարմար մեխանիզմների կրճատման վերաբերյալ առաջարկությունների մշակմանը:

2011 թ. նոյեմբերի 3-ին ՀՀ կառավարության և միջազգային դոնոր-կազմակերպությունների միջև ստորագրվել էր մտադրությունների մասին նամակ` կարգավորիչ գիլյոտինիմիջոցով ՀՀ տնտեսական կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ։ Այդ նամակով դոնոր-կազմակերպությունները պատրաստակամություն են հայտնումաջակցել ՀՀ-ում «Կանոնակարգիչ գիլյոտին» արագ բարեփոխումների գործիքի ներդրմանը, ինչը հնարավորություն կտա թարմացնել Հայաստանի կանոնակարգիչքաղաքականությունը և էականորեն բարելավել գործարար միջավայրը` նպաստելով բյուրոկրատիայի կրճատմանը և կառավարման արդյունավետության բարձրացմանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---