ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՔԱՂԱՔԱԳԵՏԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՑՈՒՑԱԲԵՐԱԾ ԱՊԱԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի քաղաքագետ, Հեյդար Ալիեւի քաղաքական հարցերով նախկին խորհրդատու Վաֆա Գուլուզադեն համաձայն է Իլհամ Ալիեւի այն հայտարարության հետ, որ Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունները մտել են փակուղի: Ինչպես նա հայտարարել է Բաքվի «Զերկալո» թերթին, դժվար թե հիմա Մինսկի խումբը կարողանա ներկայացնել առաջարկներ, որոնք ընդունելի լինեն ադրբեջանական կողմի համար: Նրա խոսքերով` այդ հարցը զիջումների ճանապարհով լուծելու փորձեր է ձեռնարկել դեռեւս Հեյդար Ալիեւը: «Սակայն այդ փորձը խափանվել է Ռուսաստանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով, թեեւ, խոստովանում եմ, անձամբ ես դեմ էի նման կարգավորմանը»,- ասել է քաղաքագետը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---