Թբիլիսին խնդրել է ԵԱՀԿ-ին և Եվրախորհրդարանին դիտորդներ ուղարկել Վրաստան

Թբիլիսին խնդրել է ԵԱՀԿ-ին և Եվրախորհրդարանին դիտորդներ ուղարկել Վրաստան

PanARMENIAN.Net - Վրաստանի ԱԳՆ-ը երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի նախաձեռնությամբ դիմել է Եվրամիություն և ԵԱՀԿ՝ խնդրելով Վրաստան ուղարկել դիտորդական առաքելություններ, ուրբաթ օրը ճեպազրույցում ասել է Վրաստանի նախագահի մամլո խոսնակ Մանանա Մանջգալաձեն: Նրա խոսքով, այս շաբաթ Բրյուսելում կայացել է Վրաստանի նախագահի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի համատեղ ճեպազրույցը միջազգային դիտորդների թեմայով:

Մանջգալաձեի խոսքով, Սահակաշվիլին նշել է, որ Վրաստանը դիմել է միջազգային կազմակերպություններին և գործընկեր-երկրներին՝ խնդրելով Վրաստան ուղարկել երկարաժամկետ դիտորդական առաքելություններ:

«Ինչպես հայտնի է, առջևում մեզ սպասվում են ընտրություններ, և մենք կոչ են արել միջազգային հանրությանը՝ ԵՄ-ին, ԵԽ-ին, ԵԱՀԿ-ին, գործընկեր-երկրներին, այդ թվում դաշինքի անդամներին ուղորդել ոչ միայն կարճաժամկետ, այլ նաև երկարաժամկետ դիտորդական առաքելություններ»,- Բրյուսելում ասել է Սահակաշվիլին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---