ԱՊՀ ու ՀԱՊԿ ԱԳ նախարարները քննարկել են համագործակցության խորացման հնարավորությունները 6 ապրիլի 2012 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 6-ին Աստանայում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Նախարարների հանդիպման օրակարգում էին Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման քսանամյակին եւ ՀԱՊԿ տասնամյակին նվիրված Հավաքական անվտանգության խորհրդի հոբելյանական նստաշրջանին քննարկվելիք հարցերը: ՀԱՊԿ արտգործնախարարները մանրամասն քննարկեցին միջազգային եւ տարածաշրջանային քաղաքականության խնդիրների վերաբերյալ դիրքորոշումների համադրման առնչվող հարցեր: Խորհրդի մասնակիցները անդրադարձան Աֆղանստանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերին: Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների, Իրանական միջուկային ծրագրի եւ Պակիստանում իրավիճակի շուրջ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարներին ներկայացրեց արտաքին քաղաքականության համադրման հարցերը, միջազգային կազմակերպություններում ՀԱՊԿ անդամ երկրների մշտական ներկայացուցիչների համագործակցությունը: Նույն օրը Աստանայում տեղի ունեցավ Անկախ պետությունների համագործակցության արտգործնախարարների խորհրդի նիստը, որի օրակարգում էր կազմակերպության շրջանակներում փոխգործակցությանն առնչվող շուրջ երկու տասնյակ փաստաթուղթ՝ հումանիտար բնագավառի, անվտանգության, տնտեսության, քարտեզագրության, ճգնաժամային իրավիճակների եւ մի շարք այլ ոլորտների վերաբերյալ:ԱՊՀ արտգործնախարարների խորհրդում քննարկվեցին Պետությունների ղեկավարների խորհրդի օրակարգային հարցերը: Նախարարները հավանության արժանացրեցին Պետությունների ղեկավարների խորհրդին ներկայացվելիք հինգ փաստաթղթի նախագիծ եւ կառավարությունների ղեկավարների խորհրդին՝ տաս փաստաթղթի նախագիծ: Նստաշրջանի մասնակիցները անդրադարձան նաեւ «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության գործունեությանը եւ դրա զարգացման ծրագրերին: Հանդիպմանը որոշվեց ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել ս.թ. նոյեմբերին Աշխաբադում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |