ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ

PanARMENIAN.Net - Օրերս Բրյուսելում ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագրի ստորագրման հարցերը քննարկեց Եվրոպական հանձնաժողովի առեւտրի հարցերով գլխավոր տնօրեն Պ. Կարլի ու Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների տնօրեն Հ. Մինգարելի հետ: Քննարկվել են նաեւ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ապրանքաշրջանառության ծավալների աճի ապահովման եւ Եվրամիության երկրներ հայկական ապրանքների արտահանման համար արտոնյալ պայմաններ տրամադրելու խնդիրները: Հայ նախարարը ելույթ է ունեցել նաեւ Անտվերպեն քաղաքի ադամանդագործության ակումբում` ներկայացնելով այդ բնագավառի զարգացման համար Հայաստանում ստեղծված նպաստավոր պայմանները: Ինչպես տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունում, հանդիպմանը մասնակցել են այդ բնագավառում հայտնի մի շարք ընկերությունների` «Ռոզի Բլու», «Գեմբել», Արժավ», ներկայացուցիչները:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---