ՀՀԿ, ՀՅԴ և «Ժառանգության» պատգամավորները շնորհավորեցին կանանց տոնը![]() 7 ապրիլի 2012 - 14:18 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը, ՀՅԴ պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը, և «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն այսօր շնորհավորեցին կանանց տոնը, Հարության տոնը և գալիք մեկ այլ տոն` ՀՀ ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի բացումը: «Կյանքում թող կարևոր որոշումները կայացնեն տղամարդիկ, դա մեծ ու ծանր պարտականություն է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ հանրապետական խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը: «Կինը և հատկապես քաղաքական կինը պետք է ներդաշնակ լինի իր խոսքով, գործով և բարոյական կերպարով, քանի որ նա հենց կնոջ կերպարն է ստեղծում հասարակությունում»,- ասաց Ռուզաննա Առաքելյանը: Նրա կարծիքով կինը կարող է ամեն ինչի հասնել կյանքում, կարևորը ցանկությունն է և ձգտումը: Անահիտ Բախշյանն էլ կանանց խորհուրդ է տալիս իրենց սիրելիներին պինդ բռնել, ներխուժել նրանց կյանք և փոխել այն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |