Երևանի քաղաքապետարանում ընդունել են զոհված ազատամարտիկների մայրերին, կանանց, կին ազատամարտիկներին

Երևանի քաղաքապետարանում ընդունել են զոհված ազատամարտիկների մայրերին, կանանց,  կին ազատամարտիկներին

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից PanARMENIAN.Net ին տեղեկացրեցին, որ արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների մայրերը, կանայք, ինչպես նաև կին ազատամարտիկները մասնակցել են Մայրության և գեղեցկության տոնի առիթով Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված տոնական ընդունելությանը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տոնի առիթով շնորհավորելով ներկաներին` շնորհակալություն է հայտնել վերջիններիս հայրենիքին մատուցած ծառայությունների, մեր երկրի արժանի, ճշմարիտ հայրենասեր զավակներ դաստիարակելու և տոկունության համար. «Դուք պետք է հպարտ լինեք քանի որ հերոսներ եք ծնել: Ձեր որդիների և ամուսինների շնորհիվ է, որ այսօր մենք պետություն ենք կառուցում, իրագործում ենք մեր գաղափարները»,- նշել է Տարոն Մարգարյանը վստահեցնելով, որ ազատամարտիկների կանայք և մայրերը միշտ եղել և մնալու են քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում. «Միասին մենք դեռ երկար ճանապարհ ենք անցնելու»,-ընդգծել է քաղաքապետը:

Արցախյան պատերազմի մասնակից կանանց ՀԿ նախագահը ներկաների անունից շնորհակալություն է հայտնել քաղաքապետին ջերմ ընդունելության և մշտական ուշադրության համար: Իսկ Զոհված ու հաշմանդամ ազատամարտիկների ժառանգություն ՀԿ-ը և Իրավաբանների ու հոգեբանների միջազգային ասոցացիան Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ընտանքիների հանդեպ ցուցաբերած մշտական բացառիկ ուշադրության, հարգանքի և հոգատարության համար՝ Երևանի քաղաքապետին պարգևատրել են պատվոգրով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---