Սիրիայի ընդդիմությունը զգուշացնում է, որ Դամասկոսի հետ ուղիղ համաձայնություն չի լինի

Սիրիայի ընդդիմությունը զգուշացնում է, որ Դամասկոսի հետ ուղիղ համաձայնություն չի լինի

PanARMENIAN.Net - Այսօր Սիրիայի զինյալ ընդդիմությունը հայտարարել է, որ հավատարիմ է մնալու հրադադարի ռեժիմին ըստ Արաբական լիգայի պետությունների պահանջների, սակայն ուղղակի համաձայնագիր Դամասկոսի հետ չի կնքելու: Այդ մասին հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, հղում անելով բրիտանական BBC ռադիոընկերությանը:

«Մենք կատարել ենք համաշխարհային հանրության առջև ստանձնած պարտավորությունները, սակայն Դամասկոսի հետ հարաբերություններ չեն հաստատվի»,-հայտարարել է այսպես կոչված «Սիրիական ազատ բանակի» ներկայացուցիչը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---