Հայաստանը հետաքրքրվում է Իրանից նավթամթերք ներկրելու հնարավորությամբ 9 ապրիլի 2012 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի համար տնտեսապես արդարացված չէ նավթամթերքի ներկրումը Վրաստանից, ուստի երկիրը սկսել է հետաքրքրվել Իրանից նավթամթերք ներկրելու հնարավորությամբ: Այս մասին հայտարարել է Իրանի ազգային նավթային ընկերության նավթամթերքի վաճառքի գծով գործադիր տնօրեն Ջալիլ Սալարին: Ըստ նրա, առաջին փուլում Իրանի մասնավոր սեկտորը նավթամթերքը Հայաստան է արտահանելու ավտոմեքենաներով: Ծրագրվում է, որ նավթամթերքի ներկրումը հետագայում շարունակվելու է խողովակաշարի միջոցով, որը Հայաստանն ու Իրանի մտադիր են կառուցել առաջիկա տարիներին: Փետրվարին Իրանի և Հայաստանի էներգետիկայի նախարարները համաձայնագիր են ստորագրել, որի հիման վրա Իրանը բենզին և նավթամթերք է արտահանելու հարևան երկիր: Ըստ համաձայնագրի, Իրանը խողովակաշարի միջոցով Հայաստան է արտահանելու բենզին, դիզվառելիք, ինչպես նաև ավիացիոն վառելանյութ: Իրանի նավթի վերամշակման և արտահանման ազգային ընկերության գործադիր տնօրեն Ալիռեզա Զեյդամին հայտարարել է, որ Իրանը մատակարարում է իրականացնում Իրաք, Հայաստան, Աֆղանստան և Պակիստան: Ամփոփելով տարին` Իրանի ազգային նավթային ընկերության նավթամթերքի վաճառքի գծով գործադիր տնօրեն Ջալիլ Սալարին հայտարարել է, որ Իրանը արտահանում է 43 մլն լիտր նավթամթերք, ընդգծելով, որ նավթամթերքի արտահանման արդյունքում Իրանը վստակել է մոտ 10 մլրդ դոլար, հաղորդում է Mehr տեղեկատվական գործակալությունը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |