Հրդեհներ Հայաստանի տարածքում

Հրդեհներ Հայաստանի տարածքում

PanARMENIAN.Net - Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ ապիրլի 9-ին ժամը 12:25-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 13:13-ին նոր ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի մոտ այրվում է խոտածածկ տարածք:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ապրլի 9-ին, ժամը 13:12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Րաֆֆու փողոցում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ:

Ապրիլի 9-ին, ժամը 11:56-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում այրվում է խոտածածկ տարածք՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքերի մանրամասների համար կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---